Լեհաստանում ավարտվեց Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Լեհաստան – Հայաստան հանդիպումը:
Հանդիպման 30-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գաել Անդոնյանը երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից:
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում լեհերին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին:
Լեհերի խփած գոլից անմիջապես հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին հավասարեցրեց հանդիպման հաշիվը:
Հանդիպման վերջնապասում Արաս Օզբիլիսը հնարավորություն ուներ առաջ մղել հայերին հաշվի մեջ, սակայն շեղ հարվածից հետո լեհերն անմիջապես անցան հակագրոհի և կարողացան հաղթական գոլի հեղինակ դառնալ:
Այսպիսով, Լեհաստան – Հայաստան՝ 2:1:










































