«The Economist» պարբերականի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը, Ռուսաստանի հետ լարվածության էսկալացիայից խուսափելու նպատակով, վերանայում է ՆԱՏՕ-ի շրջանակներում իր գործողությունները:
Աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնը հասկացրել է, որ պատրաստ չէ ռազմական բախման գնալ Մերձբալթյան երկրների պաշտպանության համար, հատկապես եթե դա ենթադրում է ռուսական տարածքների խորքը հարվածելու ունակ հրթիռային համակարգերի տեղակայում:
Այս քաղաքականության շրջանակներում ԱՄՆ-ն արդեն իսկ մի շարք սահմանափակումներ է կիրառել՝ չեղարկելով Գերմանիայում Tomahawk հրթիռներով ստորաբաժանումների տեղակայումը և սահմանափակելով եվրոպական դաշնակիցների մուտքը առաջադեմ արհեստական բանականության մոդելներ:
Միաժամանակ, Սպիտակ տունը եվրոպական պետություններից պահանջում է ստանձնել սեփական անվտանգության ապահովման հիմնական բեռը՝ իրեն վերապահելով միայն «միջուկային հովանոցի» գործառույթը:
Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ ամերիկյան այս մոտեցումը կարող է խոցելի դարձնել Եվրոպան՝ Ռուսաստանին դրդելով ստուգել ՆԱՏՕ-ի միասնականությունը:










































