Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի քննչական կոմիտեն փաստական տվյալներ է ձեռք բերել այն մասին, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ջ․Ա․ն ստանձնել է 1 մլն 400 հզր ՀՀ դրամ պարտք գումարը չտրամադրելու մասնավոր հարցին առնչվող վեճի լուծումը։

«Մասնավորապես՝ Պ․Գ․-ն դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ջ․Ա․-ին՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու դիմաց Դ․Գ-ին 1 մլն 400 հզր ՀՀ դրամ պարտք գումարը Դ․Ա․-ի կողմից չտրամադրելու մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու նպատակով, որից հետո Ջ․Ա․-ն Դ․Ա․-ին հրահանգել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը նշված գումարը վերադարձնել Դ․Գ․-ին։

Այնուհետև, Ջ․Ա․-ն տեղեկանալով, որ Դ․Ա․-ն իր կողմից ստանձնած պարտավորությունները չի կատարել, ներգրավելով քրեական ենթամշակույթին հարող անձ հանդիսացող Ա․Գ․-ին, 2026 թվականի հունվարի 16-ին իրեն պատկանող ռեստորանային համալիրում կազմակերպել է հավաք, որի ընթացքում Ա․Գ․-ի միջնորդության արդյունքում Դ․Ա․-ին իր ստանձնած պարտավորությունը կատարելու համար տրվել է 7 ամիս ժամանակ՝ պարտավորեցնելով նրան նշված գումարը որպես անօրինական օգուտ փոխանցել Ջ․Ա․-ին»,– մանրամասներ են հայտնում Քննչական կոմիտեից։

Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ջ․Ա․-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելը) և Ա․Գ․-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել Է վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը։

Ջ․Ա․-ի և Ա․Գ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում