Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են կանեփի բուժիչ հատկությունները, հայտնում է The Independent-ը:
«Դա կարող է դառնալ շատ կարևոր անկյունաքար կանեփի օրինականացման արշավում»,- նշում է պարբերականը:
The Independent-ի տվյալներով՝ դեղերի և առողջապահական արտադրանքների կարգավորող գործակալությունը (MHRA) «հայտնաբերել է, որ կանեփում պարունակվող կանաբիդիոլը մարդու ֆիզիոլոգիական ֆունկցիաների վրա ունի վերականգնող, կարգավորող կամ ձևափոխող ազդեցություն»:







































