Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը նշանակալիորեն առաջ է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփից` կանանց մասին վերջինիս արտահայտությունների ֆոնի վրա: Այդ մասին վկայում են NBC News/Wall Street Journal պարբերականների կատարած հարցման տվյալները:
Հետազոտության համաձայն՝ «դեմ առ դեմ» մրցավազքում «հավանական ընտրողների» մեջ Քլինթոնը Թրամփից առաջ է 14%-ով (52%-ը 38%-ի դեմ), այսինքն՝ նրանց մեջ, ովքեր դեռևս չեն գրանցվել, սակայն մտադիր են դա անել: Գրանցված ընտրողների մեջ Քլինթոնը առաջ է 13%-ով:
Հարցումը կատարվել է հոկտեմբերի 8-9-ը` սկանդալային տեսագրությունների հրապարակումից հետո, սակայն Քլինթոնի և Թրամփի՝ հոկտեմբերի 9-ի երեկոյան դեբատներից առաջ: Հարցմանը մասնակցել է 500 մարդ:











































