ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի հեռուստադեբատների երկրորդ փուլը Twitter-ում վայելել է ամենամեծ ժողովրդականությունը: Այս մասին հայտնում է CNET-ը:
Թրամփի և Քլինթոնի «մենամարտը» Twitter-ի 10-ամյա պատմության ընթացքում հավաքել է քաղաքական դեբատների ամենաշատ թվիթները: Բանավեճի ընթացքում այդ թեմայի վերաբերյալ հրապարակվել է ավելի քան 17 մլն թվիթ, իսկ օրվա ընթացքում՝ մոտ 30 մլն:
Օգտատերերն ավելի հաճախ քննարկել են Թրամփին՝ նրան է նվիրված եղել թվիթների 64%-ը:









































