Թուրքական Dünya Bülteni լրատվական պորտալի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ը հարձակվել է Բաշիքայի ճամբարում (Մոսուլի մոտ) գտնվող թուրք զինվորականների վրա:
Հաղորդվում է, որ թուրք զինվորականները պատասխան կրակ են բացել ԴԱԻՇ-ի զինյալների դեմ, ոչնչացրել են նրանց պատկանող հրետանային դիրքն ու անօդաչու թռչող սարքը:
Փեշմերգայի ուժերի՝ Բաշիքայի ճակատի հրամանատար Համիդ Էֆենդին Rudaw-ի հետ զրույցում հայտարարել է, որ Բաշիքայի ճամբարի վրա որևէ հարձակում չի իրականացվել, սակայն խոցվել է խմբավորմանը պատկանող անօդաչու թռչող սարք:







































