Աշխարհի 2018 թվականի առաջնության ընրական մրցաշարի Գերմանիա-Չեխիա հանդիպումը 140-րդն էր, որ Յոահիմ Լյովն անցկացրել է Գերմանիայի թիմի գլխավորությամբ:
Այդպիսով, 56-ամյա մասնագետը շրջանցել է Հելմուտ Շենին, ով զբաղեցրել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը 1964 -1978 թվականներին:
Առաջին տեղը շարունակում է զբաղեցնել Զեպ Հերբերգերը, ով 168 հանդիպում է անցկացրել Գերմանիայի թիմի գլխավորությամբ:
Հավելենք, որ Լյովը ստանձնել է ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը 2006 թվականին: 2014-ին գերմանացիները նրա գլխավորությամբ դարձել են աշխարհի չեմպիոն:









































