Մեքսիկական Կոաուիլա նահանգում հայտնաբերված գաղտնի գերեզմանոցում գտել են ավելի քան 600 մարդու մնացորդներ, հայտնում է RIA Novosti-ն:
Գերեզմանոցը գտնվել է Սան Պեդրոյի շրջանում քաղաքացիական ակտիվիստների խմբի կողմից, որոնք փնտրում են իրենց կորած մոտիկներին: Խմբի առաջնորդ Սիլվիա Օրտիսը հայտնել է, որ հայտնաբերված մնացորդները փոխանցվել են իշխանություններին հետագա նույնականացման համար:
Կոաուիլա նահանգը երկար ժամանակ եղել է հանցագործ խմբավորումների մշտական ընդհարումների վայր, որոնք պայքարել են նարկոթրաֆիքինգի վերահսկման համար: Պաշտոնական տվյալներով՝ նահանգի տարածքում հաշվվում է անհետ կորած 1.8 հազար մարդ: Վերջին 5 տարում այնտեղի գաղտնի գերեզմանոցներում գտնվել է 455 մարդու մնացորդներ:












































