Հնդկաստանում 13-ամյա աղջիկը մահացել է ամենամյա պահքի ժամանակ հյուծվածությունից. պահքը տևում է հուլիսի կեսից մինչև նոյեմբերի առաջին 10 օրը՝ հայտնում է Times of India-ն:
Ինչպես գրում է պարբերականը՝ 68 օր տևած պահքից հետո ջրազրկված աղջկան հասցրել են հիվանդանոց: Նա կոմայի մեջ է ընկել չափազանց երկարատև քաղցածությունից: Բժիշկների խոսքով՝ վնասվել են նրա աղիները և երիկամները:
Աղջիկը 10 շաբաթ քաղցած է մնացել տեղի հոգևորականի խորհրդով: Աղջկա ընտանիքի ոսկերչական բիզնեսը վնասներ է կրել, և հոգևորականը ծնողներին խորհուրդ է տվել աղջկան համոզել պահք պահել՝ հաջողությունը վերադարձնելու համար:
Դեպքը վրդովմունք է առաջացրել երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով կազմակերպությունում, որը մտադիր է հասնել նրան, որպեսզի անհապաղ ընդունվեն համապատասխան միջոցներ աղջկա ծնողների նկատմամբ:







































