Սիրելի երևանցիներ ջան,
Կոչ եմ անում և խնդրում եմ ձեզ մասնակցել մայիսի 21-ի շաբաթօրյակին: Կոչ եմ անում այդ օրը նվիրել քաղաքին և ոչ ֆորմալ վերաբերվել այդ գործընթացին: Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, բազմաթիվ այն կառույցների, որոնք տրամադրել են համապատասխան տեխնիկա: Եվ մենք ոչ միայն շաբաթ օրը, այլև երեք օր անընդմեջ կատարելու ենք շինարարական աղբի տեղափոխում:
Կոչ եմ անում բնակիչներին, համատիրություններին, բակային տարածքների մաքրությանը վերաբերվել ոչ ֆորմալ` ոչ թե թուղթն ու փաթեթը միայն հավաքել, այլ խնամել կանաչը, թուփը, ծառը, բարեկարգել բակերի տարածքները, ցանկապատերն ու եզրաքարերը:
Կոչ եմ անում բանկերին, օֆիսներին, նախարարություններին, ռեստորաններին,խանութներին, կրպակներին մասնակցել շաբաթօրյակին: Համոզվա’ծ եմ, եթե մենք այդ օրը արդյունավետ անցկացնենք, կիրակի օրը մեր բոլորի տրամադրությունը շատ ավելի լավ կլինի:
Շնորհակալություն









































