«Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հերթական նվաճումն է գրանցել: Բրազիլիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Բոլիվիայի ընտրանու դեմ հանդիպմանը՝ դառնալով իր թիմի 5 գոլերից մեկի հեղինակը:
Այդ գոլը 300-րդն էր Նեյմարի կարիերայում: Ֆուտբոլիստը 95 գոլ է խփել «Բարսելոնա»-ում, 138 անգամ մրցակիցների դարպասը գրավել է «Սանթոս»-ի կազմում, 49 անգամ՝ Բրազիլիայի U-17, U-20, U-23 հավաքականների կազմում:
Այդպիսով, 24-ամյա Նեյմարը Բրազիլիայի հավաքականի կազմում շրջանցել է ազգային թիմի նախկին հարձակվող Զիկոյին և այժմ զիջում է միայն Պելեին (77 գոլ), Ռոնալդոյին (62 գոլ) և Ռոմարիոյին (55 գոլ):






































