Աշխարհի 2018 թվականի Հարավային Ամերիկայի գոտու ընտրական մրցաշարի խաղում Ուրուգվայի հավաքականը սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության է հասել Վենեսուելայի թիմի նկատմամբ:
Ուրուգվայցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Էդիսոն Կավանին:
Հաղթանակի շնորհիվ Ուրուգվայի ընտրանին վաստակեց 19 միավոր և խմբում զբաղեցրեց առաջին տեղը: Վենեսուելայի հավաքականը 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Ուրուգվայ- Վենեսուելա` 3:0
1:0 Լոդեյրո (29’), 2:0 Կավանի (46′), 3:0 Կավանի (79’)







































