Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Բունդեսթագը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման ծրագրերը

Գերմանիան դիտարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ Սիրիայում իրավիճակի պատճառով։ Այս մասին Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում հաստատել է Բունդեսթագի՝ արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Նորբերտ Ռետգենը։

Պատգամավորի խոսքով՝ նվազագույն բանը, որ ստեղծված իրավիճակում կարող է անել Եվրոպան, Հալեպի ռազմական գործողությունները ռազմական հանցագործություն անվանելն է։ «Ռազմական հանցագործությունների հանդեպ արձագանքի բացակայությունը սկանդալ է առաջացնում»,- հավելել է նա։

Ռետգենը խոստովանել է, որ պատժամիջոցներն անմիջապես չեն ազդի Ռուսաստանի վրա, սակայն նրա կարծիքով՝ երկարաժամկետ հեռանկարում կազդեն Մոսկվայի քաղաքականության վրա։ Խորհրդարանական կոմիտեի ղեկավարը քննադատել է ԵՄ մյուս երկրներին այն բանի համար, որ նրանք հրաժարվում են իրերն իրենց անուններով կոչել և վախենում են գնալ ՌԴ-ի դեմ նոր սահմանափակումների ներմուծման։

Հոկտեմբերի 6-ին The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրին, հայտնել էր, որ Գերմանիան կարող է հանդես գալ Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների սահմանման նախաձեռնությամբ՝ ի պատասխան Սիրիայում նրա գործունեության։ ԶԼՄ-ների տվյալներով՝ այս հարցի քննարկումը գերմանական իշխանական կառույցներում գտնվում է վաղ փուլում։

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այդ տեղեկությունը, նշել էր, որ Մոսկվան հավելյալ տնտեսական սահմանափակումների ներմուծման պատճառ չի տեսնում։ «Եկեք չմոռանանք, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որի զինված ուժերը միջազգային իրավունքի տեսանկյունից օրինական կերպով են գտնվում Սիրիայի Արաբական Հանրապետությունում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում