Կատալոնական «Բարսելոնա»-ում էլ ավելի է խորանում առկա կոնֆլիկտը թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և եզրային պաշտպան Ալեյշ Վիդալի միջև:
Լուիս Էնրիկեն դիմել է «Բարսելոնա»-ի ղեկավարությանը՝ խնդրելով առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Վիդալի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Էնրիկեի և Վիդալի միջև կոնֆլիկտ առաջացել էր իսպանացի ֆուտբոլիստին բավարար խաղաժամանակ չտրամադրելու պատճառով:










































