Այսօր գիշերը Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազում սպանվել են Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության նախագահի` Էդուարդ Կոկոյտիի զարմիկը և նախագահի պահակազորի պետը: Մինչ այդ տեղեկություն էր հաղորդվել, որ սպանվել են Կոկոյտիի երկու թիկնապահները:
Սպանությունը տեղի է ունեցել Վլադիկավկազի «Ռետրո» գիշերային ակումբում: «Նախնական տվյալներով` սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա»,- RIA-Novosti գործակալությանն ասել է ոստիկանության աշխատակիցը:
Հայտնի է, որ մարդասպանը քիք-բոքսինգի Ռուսաստանի չեմպիոն է։ Նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և ընդունել իր մեղքը:









































