Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ, անհայտ անձինք քարկոծել են վարչապետ էրդողանի գլխավորած «Արդարություն 7 զարգացում» կուսակցության (ԱԶԿ) Ադանայի գրասենյակները:
Խոսքը ԱԶԿ Ադանայի մասնաճյուղի նախագահ Օմեր Չելիքի գլխավորած երկու գրասենյակների մասին է: Անհայտ անձանցից բաղկացած ամբոխը մոտեցել է այդ գրասենյակներին և սկսել քարկոծել դրանք: Արդյունքում զոհվել է մեկ մարդ, իսկ մեկն էլ թևից վիրավորվել է:
Ամբոխին հաջողվել է հեռանալ դեպքի վայրից մինչ ոստիկանության ժամանումը:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, և մինչ այդ Թուրքիայի տարբեր շրջաններում բազում հարձակումներ են գրանցվել տարբեր քաղաքական ուժերին պատկանող նախընտրական գրասենյակների վրա:










































