Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ռազմական գործողություններ չի իրականացրել Հալեպում, իսկ Սիրիայում նրա ավիացիայի գործողությունների հետևանքով քաղաքացիների շրջանում զոհեր չեն գրանցվել:
Այդ մասին նշված է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի տարածած այսօրվա հայտարարության մեջ: Գլխավոր շտաբը բաց սադրանք է որակել ԶԼՄ-ների այն հաղորդումները, թե այսօրվա գործողության հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ.
«Տարածաշրջանում հարվածների համար թիրախները ընտրվում են բավական մանրակրկիտ ձևով և քանիցս ստուգվում են: Իրականությանը չեն համապատասխանում նաև մի շարք աղբյուրների այն հայտարարությունները, որ մենք ռազմական գործողություն ենք իրականացրել Հալեպում:
Մենք որևէ կերպ կապված չենք դրա հետ»:
Ավելի վաղ թուրքական մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ թուրքական ռազմաօդային ուժերի ավիահարձակումների հետևանքով զոհվել են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ:










































