Կառավարության հետ հարցուպատասխանից առաջ ԱԺ անվտանգությունը և հասարակայնության հետ կապերի վարչությունը թույլ չեն տալիս լրագրողներին մոտենալ շենքի այն հատվածին, որտեղից սովորաբար ներս են մտնում վարչապետն ու նախարարները։
Նրանք քիչ առաջ հայտարարեցին, որ սա հատուկ վերահսկվող տարածք է, և բոլոր լրագրողներից պահանջում են մեծ շառավղով հեռու կանգնել։ Նախկինում նման պահանջ չի եղել։
Մանրամասները՝ տեսանյութում:











































