Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն նշել է, որ անհաջողությունների պատճառն իր մեջ է փնտրում: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը հայտարարել է, որ միայն ինքն է մեղավոր, որ Կարլո Անչելոտիի, Ռաֆայել Բենիտեսի և Զինեդին Զիդանի օրոք չի ընդգրկվել «արքայական ակումբ»-ի հիմնական կազմում:
«Ես հիմար չեմ, և եթե հիմնական կազմում դուրս չեմ եկել խաղադաշտ Անչելոտիի, Բենիտեսի և Զիդանի օրոք, ուրեմն պատճառը ես եմ:
Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ Զիդանն ասաց ինձ, որ բարդ է լինելու: Ես ընդունում եմ մարտահրավերը և չեմ պատրաստվում հանձնվել հեշտությամբ»,- Marca-ն մեջբերում է Իսկոյի խոսքերը:








































