«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հրաժարական կտա: Արտահերթ համաժողով կանցկացվի, որտեղ ընտրվելու է նոր վարչության կազմը: Վարչության անդամների մի մասը կարող են վերընտրվել: Վարչության որևէ անդամ կաշկանդված չէ նորից առաջադրելու իր թեկնածությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչ վերաբերում է հրաժարականի պատճառներին, կա վիճակագրություն, որ մենք մասնակցել ենք 6 ընտրությունների և փաստացի միայն մեկում ենք հաղթանակ տարել, չնայած ավագանու ընտրություններում որոշակի հաջողություններ ունեցել ենք: Եվ ՔՊ վարչությունը իր բաժին պատասխանատվությունը ստանձնում է: Արտահերթ համաժողով անցկացնելու որոշումը կայացվել է միաձայն, վարչության բոլոր անդամները կողմ են քվեարկել, սա քաղաքական շատ լավ մշակույթ է. երբ որ պարզ է դառնում, որ առաջադրված մեխանիզմը լավ չի աշխատաում, դա պետք է առնվազն արձանագրել… Մենք պետք է որոշակի վերանայումներ անենք, սա կուսակցության առողջության նշան է»,- նշեց Ն. Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:












































