Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն Անկարայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան կարող է մասնակցել սիրիական Ռաքքան ու իրաքյան Մոսուլը ԴԱԻՇ-ից ազատագրելու գործողությանը՝ պայմանով, որ դրան չմասնակցեն սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերը.
«Եթե իրականացվեն Մոսուլի ու Ռաքքայի գործողությունները, ապա մարտադաշտում պետք է ներկա լինեն տեղական ուժերը, և գլխավորն այն է, որ դաշինքի ուժերը կօգնեն նրանց։
Թուրքիան թույլ չի տա, որ ահաբեկիչներից ազատված տարածքները մնան ահաբեկչական մյուս կազմակերպություններին։ Այդ գործողություններին Թուրքիայի մասնակցելու հիմնական պայմանն այն է, որ դրանց չպետք է մասնակցեն սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերը։
Ահաբեկիչների մի մասը հեռացել է Մանբիջի շրջանից (Սիրիայի հյուսիս), սակայն մենք պահանջում ենք, որ այդտեղից Եփրատի արևելյան ափն անցնեն քրդերի ինքնապաշտպանական մնացյալ ուժերը»։







































