«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել «Տոտենհեմ»-ից կրած պարտության մասին:
««Տոտենհեմ»-ն ավելի լավ էր խաղում: Իսկ մենք ճիշտ չէինք գործում: Կարող եմ շնորհավորել մեր մրցակցին: Նման խաղերից հետո դժվար է ուշքի գալ: Գիտեինք, որ մեզ պրեսինգի կենթարկեն: Պատրաստ էինք, բայց հակառակորդը սպասվածից ավելի լավ խաղաց:
Պարտությունները ֆուտբոլի մի մասն են: Երբեք չեմ մտածել, թե չպետք է պարտվենք: Դա նորմալ է, երբեմն պատահում է լավագույն թիմերի հետ և միայն նպաստում է խաղի որակի բարձրացմանը:
շարունակում եմ աշխատել: Չի կարելի պատկերացնել, որ հոկտեմբերին որևէ թիմ լիարժեք պատրաստ է: Ես նորեկ եմ, առջևում դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու»,- Daily Mail-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:









































