Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգի Յուքսեքօվա շրջանում պայթեցվել է թուրք զինվորականների զրահամեքենա:
Միջադեպը գրանցվել է այսօր առավոտյան՝ Դաղլըջայի ճանապարհին: Թուրք զինվորականների փոխադրամիջոցը պայթել է ճանապարհին «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների տեղադրած պայթուցիկի վրա:
Պայթյունի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 1 զինվորական: Վերջինիս տեղափոխել են Յուքսեքօվայի հիվանդանոց: Տարածաշրջանում օդային աջակցությամբ սկսվել են մասշտաբային որոնողական գործողություններ:









































