Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապատպան Դավիթ Մանոյանն աչքի է ընկել «Կարմիոտիսա»-«Էրմիս» խաղում:
Կիպրոսի առաջնության 6-րդ տուրում Մանոյանի «Կարմիոտիսա»-ն երեք անպատասխան գնդակ է ուղարկել հակառակորդի դարպասը:
Մանոյանն իր հերթին գոլի հեղինակ է դարձել երկրորդ խաղակեսի 52-րդ րոպեին՝ խփելով թիմի երկրորդ գոլը:
Այս տուրից հետո «Կարմիոտիսա»-ը 5 միավորով 10-րդ հորիզոնականում է:






































