ԱՄՆ-ում՝ Հյուսիսային Կարոլինայի Տեխնիկական և գյուղատնտեսական պետական համալսարանի շենքի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ, հայտնում է NBC News-ը` վկայակոչելով ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ դեպքի վայր հասած ոստիկանները հայտնաբերել են երկու տուժած ուսանողի, որոնք հետագայում մահացել են հիվանդանոցում:
Ոստիկանության տվյալներով՝ այլ տուժածներ չկան:








































