Պահպանողական կուսակցության առջև ելույթի ժամանակ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Աֆրիկան անվանել է երկիր, հայտնում է Mirror-ը:
«Չնայած բոլոր խնդիրներին՝ Աֆրիկայում կյանքի տևողությունը զարմանալիորեն աճել է` երկրի գլոբալ տնտեսական համակարգ մուտք գործելու հետ»,- ասել է նա:
Ջոնսոնը նաև նշել է, որ 2000 թվականին Եթովպիայում կյանքի միջին տևողությունը եղել է47 տարի, իսկ այժմ այդ ցուցանիշը 64 տարի է, իսկ Զամբիայում կյանքի միջին տևողությունը աճել է 44-ից 60 տարի:









































