Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ադրբեջան կատարած այցի ընթացքում համաշխարհային հանրությանը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել բանակցությունների և երկխոսության ճանապարհով, հայտնում է Interfax-ը:
«Ադրբեջան այցի առաջին րոպեից հասկացա, թե որքան մարդիկ են տառապում այդ արյունալի հակամարտությունից: Ցանկանում եմ, որպեսզի համաշխարհային հանրությանը մշտապես ուշադրության կենտրոնում պահի այդ հակամարտությունը և աջակցություն ցուցաբերի: Ցանկանում եմ, որպեսզի տարածաշրջանում թագավորի խաղաղությունը: Ցանկանում եմ, որպեսզի գտնվի կարգավորման տարբերակ, թող Բարձրյալի օգնությամբ Կովկասի տարածաշրջանում հակամարտությունները գտնեն իրենց լուծումը բանակցությունների և երկխոսության ճանապարհով»,- հայտարարել է նա:
Պապը ավելացրել է, որ բոլոր կրոնները դեմ են հանդես գալիս էթնիկ և գաղափարախոսական բռնությանը:










































