Մի շարք դիտորդական կազմակերպություններ խախտումներ են արձանագրել, որը ներկայացնում ենք ստորև.
-Դիտորդներն ահազանգում են, որ Գյումրիի 34/13 ընտրատեղամասում կնիքի թանաքը ցնդում է:
-Վանաձորի 30/47 ընտրատեղամասում մի կին ջարդել է Արարատ Նյուզ լրատվամիջոցի լրագրողի հեռախոսը, որով վերջինս նկարահանում է իրականացրել:
-Դեպքն արձանագրվել է մեր դիտորդի կողմից: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ կատարվածի ուղղությամբ ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկել:
-Գյումրիի 34/21 տեղամասում 10:40-ի դրությամբ անհայտ անձը «Բալասանյան դաշինք» գրությամբ արկղով սնունդ է բերել և հանձնել հանձնաժողովի նախագահին:
Նույն տեղամասում ժամը 10:13-ի դրությամբ Բալասանյան դաշինքի վստահված անձը իր մոտ առկա ցուցակներում նշումներ է կատարել և ուղղորդել ընտրողներին՝ նրանց տրամադրելով գրություններով թղթիկներ:
Դիտորդի ահազանգին ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը որևէ միջոց չի ձեռնարկել:
Վերոնշյալ դեպքերի վերաբերյալ գրություն է ներկայացվել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գորիսի մամուլի ակումբ
Իրազեկ Քաղաքացիների Միավորում
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ
Լուսանկարը՝ Photolure-ի








































