«Այս օրերին մի շարք տեղերում դագաղի կափարիչները բացվում են, հանգուցյալը դուրս է ելնում, թևերից, ոտներից բռնած՝ բերում են ընտրության: Ավելի ճիշտ՝ կիսահանգուցյալներին ասում են՝ քելե՛, տա՛տ, արի գնանք, որ դու թոռիդ ապագան թաղես: Նրանց «օգնելու» ցանկությունը բուռն է, որ քվեախցում նրանց փոխարեն ընտրեն»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: -Եվ երեկոյան կողմ, բոլոր նրանք, ովքեր հոգեբանորեն պատրաստ էին կաշառքի, բայց իրենց կույսի տեղ էին դրել, դրանց մի մասը կենթարկվի «սրբազան» կանոնի՝ ինչ հնարավոր չէ գնել փողով, կարելի է գնել շատ փողով»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































