Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի պատրաստվում հրաժարվել թիմի կիսապաշտպան Արիեն Ռոբենի ծառայություններից:
Հոլանդացի ֆուտբոլիստը նույնպես բազմիցս ցանկություն է հայտնել նոր պայմանագիր ստորագրել գերմանական գրանդի հետ:
«Ռոբենը միշտ շատ կարևոր դերակատարություն է ունեցել «Բավարիա»-ում: Նա թիկունքի հետևում է թողել գերազանց կարիերա: Խնդիր չկա, եթե Ռոբենը ցանկանում է մնալ մյունխենյան ակումբում»,- tz-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` «Բավարիա»-ի ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագրեր առաջարկել Ռոբենին, Խաբի Ալոնսոյին և Ռիբերիին: Նշված ֆուտբոլիստների գործող պայմանագրերի ժամկետները լրանալու են ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:










































