Անգլիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Սաութհեմփթոն»-ի դեմ խաղից առաջ «Լեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հույս է հայտնել, որ թիմը հետևողական կլինի և հաղթանակ կտանի:
«Մեզ բարդ խաղ է սպասվում: Բայց այդպես անգամ ավելի լավ է: Չեմպիոնների լիգայում հաջող ենք հանդես գալիս: Բայց ես գերազանց խաղ եմ ակնկալում բոլոր մրցաշարերում: Դա էր նախորդ մրցաշրջանում մեր առանձնահատկությունը:
Ցանկանում եմ մարտական ոգի տեսնել: Կախարդական բանաձև գոյություն չունի: Կարևորը կենտրոնանալն է: Մենք պետք է ավելի ուշադիր լինենք»,- Mirror-ը մեջբերում է Ռանիերիի խոսքերը:









































