Վանաձորի քաղաքապետի ՔՊ թեկնածու Արամ Խաչատրյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն նոր Վանաձորի, հանուն նոր կյանքի, հանուն երեխաների վաղվա:
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին, ՔՊ-ի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության միջև եղած կոնֆլիկտին՝ Արամ Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ «չեն եղել կոնֆլիկտներ, եղել են քաղաքական գնահատականներ»։
Արամ Խաչատրյանը նշեց, որ ՔՊ-ն արձանագրել է խախտումներ, ընտրատեղամասերի տարածքում կուտակումներ: Նրա խոսքով՝ այս պահին ճշտվում են տեղեկությունները, թե որ կուսակցության համար են կուտակումները:
Մանրամասները՝ տեսանյութում:









































