Հոկտեմբերի 2-ին, ժամը 5-ի սահմաններում, 1987 թ. ծնված Գեղամ Խուդոյանի վարած «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Բերքանուշ գյուղում բախվել է «ԳԱԶ 5312» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով Գ. Խուդոյանը տեղում մահացել է:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:









































