Friday, 26 04 2024
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր

Մարտի 1-ին «Չերյոմուխա-7»-ից վիրավորված քաղաքացին կովը վաճառել է, որ վիրահատվի

2008 թ. մարտի 1-2-ի իրադարձություններից հետո 10 զոհ ունեցանք, և հիմնականում շեշտը դրվում է նրանց սպանության հանգամանքների բացահայտման անհրաժեշտության վրա, ինչը միանգամայն հասկանալի է, սակայն չպետք է մոռանալ, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ մարտի 1-2-ի իրադարձությունների հետևանքով եղան նաև 600 վիրավորներ։ Մինչ օրս, սակայն, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել հրազենային կամ բեկորային վնասվածք հասցնելու մեղադրանքով։ Եվ դա այն պարագայում, երբ պաշտոնական տվյալներով, նրանցից 300-ը համարվում են վիրավորվածներ։

Երբ փորձեցինք պարզել՝ արդյո՞ք վիրավորված քաղաքացիները մասնակցել են հարցաքննությունների, կամ իրավապահ մարմինները փորձե՞լ են նրանց միջոցով վեր հանել եղելությունը, անակնկալի եկանք՝ տեղեկանալով, որ նրանցից շատերը քաղաքացիական ապաստան են խնդրել Եվրամիության երկրներից, իսկ մոտավորապես 7-ն արդեն լքել են Հայաստանը. ներկա պահին Ռուսաստանի Դաշնությունում են, Բելգիայում, Հոլանդիայում և այլուր։ Ոմանք էլ շտապեցին հավելել. «Համ էլ ի՞նչ պետք ա, որ ասենք։ Հո մենք բռնել տվող չենք»։

Այնուամենայնիվ, մարտիմեկյան իրադարձությունների վիրավորների շրջանում մեր հարցումները ցույց տվեցին, որ քննչականը նրանցով հետաքրքրվել և զբաղվել է միայն հետմարտիմեկյան սկզբնական շրջանում, երբ մասնավորապես փորձել են ծեծ ու ջարդով, սպառնալիքներով ընդդիմադիր գործիչների դեմ ցուցմունքներ կորզել՝ անհաջողության մատնվելով մեր քաղաքացիների բարձր արժանապատվության շնորհիվ։

Օրինակ՝ «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցից վիրավորված Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղի բնակիչ Խաչիկ Դավթյանը մեզ հետ զրույցում հիշեց, որ Մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում նստացույցը ցրելու ժամանակ ոստիկանները ջարդել են իր ատամնաշարը։ Իսկ «Չերյոմուխա-7»-ից վնասվածքը ստացել է Ձկան խանութի մոտ։ Արդյունքում 2.5 տարի է ձեռնափայտով է քայլում։ Այնինչ այդքանից հետո քննչական մարմիններում իրեն ճնշումների են ենթարկել՝ ընդդիմադիրների դեմ ցուցմունքներ կորզելու համար։ Դժկամությամբ նաև հիշեց, թե հարցաքննության ժամանակ քննիչներն ինչպես էին «ոտքը բռնել ֆռռացրել»։ Այն ոտքը, որը բաց վնասվածք ուներ, ոսկորն անգամ երևում էր։ «Հիմա, որ ասում են՝ եկեք ցուցմունք տվեք, ես այդքանի մեջ ո՞նց ճանաչեմ ինձ ծեծողին, այստեղ, ինչպես ասում են, հրաման տվողի պոչից պետք է բռնեն։ Կամ հիմա, որ ասում են՝ եկեք ցուցմունք տվեք, հիմա ցուցմունքների ժամանակ եթե այդ ամենը պատմեմ, իշխանությունները այս ամենը հաշվի կառնե՞ն»,- հարցնում է Խաչիկ Դավթյանը։ Վերջինիս խոսքերով, նույնիսկ իր դատաքննությունը ավարտին չհասցվեց հիվանդանոցի չտրամադրած թղթերի պատճառով. «Դատական նիստերից հետո էլ ոչ մի շփում չեն ունեցել իմ հետ։ Իսկ դատական նիստերը վերջնական տեսք չստացան։ Բժշկական թղթեր ուզեցին, որը հիվանդանոցը չտրամադրեց։ Անգամ էպիկրիզը Մարգարյանի 2-րդ հիվանդանոցը չտվեց։ Տվել են թուղթ, որ վիրավորվել եմ, բայց ո՛չ կարգ են գրել, ո՛չ էլ մեկ այլ հանգամանք։ Մինչ այսօր ես ոտքիս պատճառով ո՛չ կարողանում եմ աշխատել, ո՛չ էլ նորմալ տեղաշարժվել։ Ավելին՝ օր օրի ավելի հետ եմ գնում։ Իսկ պետությունը ոչ մի ուշադրություն չի դարձրել, միայն սկզբնական վիրահատության գումարն են վճարել, որը 450 հազար դրամ գումար է կազմել։ Դրանից հետո երեք անգամ վիրահատվել եմ, և այդ գումարները իմ գրպանից եմ դրել։ Անասուններս ու մեքենաս եմ վաճառել, որ վիրահատվեմ»։

Հիշեցնելով, նախագահականում դատաիրավական բարեփոխումների շուրջ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունը և Մարտի 1-ի դեպքերի բացահայտման հարցում նրա ակնկալիքները՝ Խաչիկ Դավթյանից հետաքրքրվեցինք, թե նա հավատո՞ւմ է այդ ակնկալիքների անկեղծությանն ու իրականացմանը։ Այդ առումով Խաչիկ Դավթյանը լավատես չէր զուտ այն պատճառաբանությամբ, որ եթե իշխանությունը Մարտի 1-ը բացահայտող լիներ, մինչև հիմա արդեն բացահայտած կլիներ։

Երեկ հարց ուղղեցինք նաև ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանին՝ արդյո՞ք 2008 թ. մարտի 1-2-ին վիրավորված քաղաքացիները ներգրավվելու են Մարտի 1-ի գործի բացահայտմանն ուղղված հարցաքննություններում։ Ի պատասխան նա ասաց. «Կարծում եմ, որ պետք չէ նրանց դասակարգել։ Մենք հարցաքննելու ենք բոլոր նրանց, ում քննչական խումբը անհրաժեշտ կհամարի գործի հանգամանքներից ելնելով։ Ովքեր ինչ-որ բան ունեն ասելու, ականատես, տուժող կամ վկա են եղել, իհարկե պետք է հարցաքննվեն։ Այսինքն՝ տարբերել, ինչ-որ կատեգորիաների դասակարգել նրանց, նման մոտեցում չի կարող լինել։ Բոլոր նրանք, ովքեր կարող են գործի վերաբերյալ ինչ-որ հանգամանքներ ներկայացնել, բոլորին էլ քննչական խումբը պատրաստ է լսել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում