Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Խորը մոլորության մեջ են նրանք, ովքեր կարծում են քաղաքային տնտեսությունը կառավարելը բարդ է

«Մի քանի հանգամանքների բերումով այս ընտրություններն առանձնահատուկ են. առաջին անգամ համամասնական ընտրակարգով քաղաքն ընտրում է ավագանի, առաջին անգամ քաղաքը չի ընտրելու քաղաքապետ, քաղաքապետն ընտրվելու է ավագանուց և հաշվետու է լինելու ավագանուն: Մի քանի թեկնածուներ խորամանկության են դիմում, փորձում են իրենց անձը առաջ մղել և ներկայանում են որպես քաղաքապետի թեկնածու, կոչ են անում քվեարկել քաղաքապետի թեկնածուի օգտին, այնինչ իրականում շատ քաղաքացիներ զարմանալու են, երբ գնան ընտրատեղամաս, բացեն քվեաթերթիկը և տեսնեն, որ այնտեղ քաղաքապետի թեկնածուի անուն-ազգանուններ չկան, այլ նշված են քաղաքական ուժերի անուներ»,- Առաջին լրատվականին անդրադառնալով առջիկայում Գյումրիում սպասվող ՏԻՄ ընտրություններին ասաց Գյումրու ավագանու անդամության թեկնածում, « Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Լևոն Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն ոչ մի կերպ չի ուզում, որ իր անունը քարոզարշավի ընթացքում երևա, ավելի շատ շեշտը դնում են գործող քաղաքապետի անձի վրա, քան թե քաղաքական ուժերի վրա, որոնք միավորվել և դաշինք են կազմել. «Երևի կռահում են, որ «Հանրապեականի»  անունը շատ տալը կամ որևէ անգամ տալն այստեղ վնասում է իրենց ցուցակի հնարավորություններին»:

Լևոն Բարսեղյանի դիտարկմամբ՝ այս ընտրությունների մյուս առանձնահատկությունն այն է, որ սա նախորդում է ԱԺ-ի ընտրություններին, և սրանով անուղղակիորեն մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Գյումրիում: Խմբագրի կարծիքով՝ կան կուսակցություններ, որոնք այս ընտրությամբ փորձում են մարդկանց հիշողությունը թարմացնել իրենց մասին, ստանալ քվեներ, դիվիդենտներ շահել: Նրա խոսքով՝ նախկինում քաղաքական ուժերի ուշադրությունը սևեռված էր հիմնականում համապետական ընտրությունների վրա:

Հարցին, թե արդյո՞ք Բալասանյանին ընդդիմադիր քաղաքապետի ռեալ թեկնածու կա՞ Գյումրիում, Լևոն Բարսեղյանը պատասխանեց, որ իշխանական տարածված հնարք կա. հարցադրում են անում, որ եթե իրենց թեկնածուն չլինի, ո՞վ կլինի. «Ասում էին՝ եթե Լ. Տեր-Պետրոսյանը չլինի, բա ո՞վ է լինելու, եթե Ռ. Քոչարյանը չլինի ո՞վ է լինելու… Եթե ոմանց թվում է, որ քաղաքային տնտեսությունը կառավարելը բարդ է, խոր մոլորության մեջ են նրանք: Մեր օրերում չկա այնպիսի մի երևելի բարդություն, որ մեր մասնագետներով, գործընկերներով անհնար լինի հաղթահարել այս ոլորտում: Բոլոր կուսակցությունների ցանկերի առաջին համարներում մարդիկ կան, ովքեր բանիմաց են, զանազան տնտեսություններ են կառավարել: Բալասանյանը քաղաք կառավարելու փորձ ունե՞ր, որ եկավ կառավարելու, չուներ: Քաղաք կառավարելը հերոսացում չի պահանջում, հարկավոր է արդար լինել, գիտելիք ունենալ, իսկ գիտելիք չունենալու դեպքում գոնե իմանալ, թե ովքեր են գիտելիք ունեցողները և այդ մարդկանց ներքաշել, համայնքի կառավարման մեջ մասնակից դարձնել: Կարիք չկա սարքել ապոկալիպտիկ ողբերգություն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում