Twitter-ի իր էջում գրոսմայստեր Լևոն Արոնյանը գրել է, որ իրեն ոգեշնչել է «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» ծրագրի շրջանակներում շախմատային սեանս անցկացնելու հնարավորությունը:
««Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» ծրագրի շրջանակում շախմատային սեանս անցկացնելու հնարավորությունն ինձ շատ է ոգեշնչել: Իսկ հիմա ջանասիրաբար մարզվում եմ»,- գրել է շախմատիտը:
Երեկ` հուլիսի 23-ին Լևոն Արոնյանը շախմատի Հայաստանի հավաքականի կազմում մեկնել է Ծաղկաձոր, որտեղ կանցկացնի 10-օրյա հավաք:










































