Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Լյուկ Կարվունասի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարևորել է նրանց այցը Հայաստան մեր երկրի անկախության 25-ամյակի կապակցությամբ:

Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային` Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում մշտապես աջակցելու համար:

Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, կարևորել է պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցը: Այս համատեքստում Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել այս տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ ֆրանսիացի խորհրդարանականների դատապարտող արձագանքը:

Խորհրդարանի ղեկավարը, դատապարտելով Փարիզում և Նիսում, ինչպես նաև մինչ այդ տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունները, հավաստիացրել է, որ Հայաստանը մշտապես բարեկամ Ֆրանսիայի կողքին է:

Գալուստ Սահակյանը, անուրանալի համարելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում Ֆրանսիայի ներդրումը, նշել է, որ 2001թ. ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը կատարյալ կդառնա, եթե ուղեկցվի Ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն սահմանող օրենքով: Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետևողական կլինի նոր օրինագծի ներկայացման և ընդունման հարցում՝ հաշվի առնելով նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանձնառությունը:

Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Լյուկ Կարվունասը կշարունակի ջանքերը Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության առավել սերտացման և ընդլայնման ուղղությամբ:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Լյուկ Կարվունասը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ: Նա ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին է փոխանցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոյի և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բրյունո լը Ռուի ջերմ ողջույնները:

Լյուկ Կարվունասը, անդրադառնալով այս տարվա ապրիլյան իրադարձություններին, նույնպես կարևորել է իրենց այցն Արցախ և հանդիպումները ԼՂՀ նախագահի ու Ազգային ժողովի նախագահի հետ: Նա նշել է, որ հանդիպումների ընթացքում իրենք Ֆրանսիայի համերաշխությունն են փոխանցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ Ադրբեջանի կողմից խախտված հրադադարի հետևանքով տեղի ունեցած իրադարձություների կապակցությամբ: Լյուկ Կարվունասը նշել է, որ ինքն արել է հնարավորը՝ ապրիլյան քառօրյա պատերազմը Ֆրանսիայի կառավարությանը ճշգրիտ ներկայացնելու համար:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ ֆրանսիացի խորհրդարանականը նշել է, որ արվում է ամենը` ընդունելու օրենք, որը կամբողջացնի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու կքրեականացնի ժխտումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում