Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեկնաբանել է սեպտեմբերի 20-ին Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իր հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները:
Freedom House-ի գործող նախագահ Դենիել Կալինգաերտը սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանի կառավարությանը. «Նախագահ Իլհամ Ալիևը ամենապատասխանատու անձն է վերջին 10 տարում մարդու իրավունքների սարսափելի դրության ու քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության ակտիվիստների կալանավորման համար:
Freedom House-ը շարունակելու է իր ջանքերը՝ ուշադրություն հրավիրելու համար Ալիևի կառավարության կողմից մարդու իրավունքների ու ազատությունների խախտումների դեպքերին»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իլհամ Ալիևը Freedom House-ին մեղադրել էր «հայամետ դիրքորոշման և մշտապես Ադրբեջանի վրա հարձակումներ գործելու» համար:









































