Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի կարծիքով` «Բարսելոնա»-ի դեմ հանդիպման ոչ-ոքին արդարացի արդյունք է:
«Առաջին խաղակեսում «Բարսելոնա»-ն մեզ ուժեղ պրեսինգի ենթարկեց: Սակայն կատալոնացիները չկարողացան գոլային պահեր ստեղծել, իսկ մենք` հակագրոհներ կազմակերպել:
Երկրորդ խաղակեսում մենք հիանալի գործեցինք: Շարունակում ենք առաջընթաց գրանցել: «Բարսելոնա»-ի հետ ոչ-ոքին արդարացի արդյունք է»,- Marca-ն մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:








































