Fullpicture-ը ներկայացնում է Դոմինիկյան Հանրապետությունում Nicelodeon-ի ստեղծած իրական առանձնատունը Սփանչ Բոբի տնակի ոճով, ճիշտ է՝ ոչ ջրի տակ: Մուլտֆիլմի երկրպագուները պետք է 3800 դոլար վճարեն մեկ գիշերվա համար ծովային սպունգի կյանքը վայելելու համար:
Ներսում ստեղծվել է զարմանալի ստորջրյա դեկոր, լողավազան, նույնիսկ Գերի խխունջի կրկնօրինակը՝ բնական չափով: Իսկ ծառայապետը ձեզ կմատուցի հանրահայտ քրաբսբուրգեր:















































