Կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ձայնն են բարձրացնում բազմաթիվ քաղաքացիներ: Այստեղ են նաև հաշմանդամություն ունեցող նախկին օդաչուները:
«12 տարի է հարցը ձգձգվում է: Մենք մասնակցել ենք կռվին, աշխատանքի 90 տոկոսը մենք ենք արել, բայց անկախության օրը չհիշեցին էլ, որ օդաչու է եղել, դարձել ենք հաշմանդամ, բայց մեր փողերը 10 տարի է չեն տալիս,- դժգոհում են նրանք:
Նախկին օդաչուները նոր կառավարությունից նոր ակնկալիք չունեն, նշում են, որ նոր կառավարությունը հույս չի ներշնչում. «Եթե մեկին հանում են և իմանալով, թե ով է, չեն դատում, ուրեմն մյուսը նույն ձևով շարունակելու է»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































