Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել 3-7 օր ժամկետվ լիարժեք արգելք սահմանել Սիրիայում ցանկացած ռազմական ավիացիայի գործողությունների վրա։
«Եթե հրադադարը գոնե մեկ հնարավորություն ունի, ապա այն տանում է Սիրիայում ռազմական ողջ ավիացիայի ժամանակավոր, սակայն լիարժեք սահմանափակման միջով առնվազն 3, իսկ ավելի լավ է՝ 7 օրով»,- հայտարարել է նա Նյու Յորքում՝ փոխանցում է նախարարության մամլո ծառայությունը։
Սեպտեմբերի 19-ին լրացել է Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի 7-օրյա ժամկետը։








































