Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան իր կարծիքն է հայտնել Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի խաղի մասին:
«Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվողն է: Ես հիանում եմ նրա վարպետությամբ: Ձգտում եմ նայել յուրաքանչյուր խաղ նրա մասնակցությամբ և սովորել: Հետևում եմ խաղադաշտում Լևանդովսկիի գործողություններին»,- Marca-ն մեջբերում է Մորատայի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` Լևանդովսկին մերժել է «Ռեալ»-ի առաջարկը` «Բավարիա»-ում մնալու համար:










































