Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գոհ է Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի «Գերտա»-ի դեմ հանդիպմանն իր թիմի ցուցադրած խաղից:
Իտալացի մասնագետի սաները կարողացել են 3 գոլ խփել, իսկ սեփական դարպասը պահել անառիկ:
««Բավարիա»-ն ցուցադրեց իր լավագույն խաղն ընթացիկ մրցաշրջանում: Մենք լավ էինք գործում՝ ցուցադրելով որակյալ խաղ: Արիեն Ռոբենն ու Ժերոմ Բոատենգը շարք են վերադարձել: Այնպես որ, ամեն ինչ կարգին է»,- գերմանական գրանդի պաշտոնական կայքը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:








































