Queen պաշտամունքայի խմբի Don’t Stop Me Now կոմպոզիցիան մարդկանց դարձնում է ավելի երջանիկ, հայտնում է Independent-ը՝ հղում անելով նեյրոֆիզիոլոգ Ջեյկոբ Ջոլիջային:
Գիտնականը այդպիսի եզրակացության է եկել վերջին կես դարում 126 երգ վերլուծելուց հետո: Հետազոտության ժամանակ հաշվի է առնվել կոմպոզիցիայի տեմպը, տեքստը և ընդհանուր ոճը: Նա բանաձև է դուրս բերել, համաձայն որի երջանկություն են բերում րոպեում 140-150 հարված տեմպով երգերը:







































