ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է կատարի «համաշխարհային ոստիկանի» գործառույթներ։ Իր փաստարկները նա ներկայացրել է The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում։
«Դանիայի վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ փորձից ելնելով՝ ես գիտեմ, թե որքան կարևոր է ամերիկյան առաջատարությունը։ Մեզ չափազանց պետք է ԱՄՆ նախագահ, որը կարող է և ցանկանում է իր հետ բերել ազատ աշխարհ և դիմակայել ինքնիշխան ղեկավարներին, ինչպիսին է նախագահ Պուտինը։ Աշխարհը նման ոստիկանի կարիք ունի»,- ընդգծել է նա։
«Մերձավոր Արևելքը մասնատում ենք պատերազմով։ Լիբիան փլուզվել է և դարձել սնուցող միջավայր ահաբեկիչների համար։ Արևելյան Եվրոպայում վերածնվող Ռուսաստանը կոպտորեն հարձակվել և ուժով խլել է Ուկրաինայի հողերը։ Չինաստանը բռունցքներ է ցույց տալիս հարևաններին, իսկ վտարանդի Հյուսիսային Կորեան սպառնում է միջուկային հարձակմամբ»,- գրել է նա:







































