«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին իր կարծիքն է հայտնել թիմի 17-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին: Ֆուտբոլիստի գործակալն է Մինո Ռայոլան:
«Ռայոլան շատ թանկարժեք, բայց հիանալի ունակություններով օժտված գործակալ է: Առանց նրա օգնության չենք կարող նոր պայմանագիր ստորագրել Դոնարումայի հետ:
Ջանլուիջին ընդամենը 17 տարեկան է, ինչի կապակցությամբ որոշակի սահմանափակումներ կան: Սակայն մենք չենք կարող վրիպել, քանի որ Դոնարուման օժտված է գերազանց որակներով»,- Mediaset Premium-ը մեջբերում է Գալիանիի խոսքերը:










































