«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, թե ինչպես է ընթանում թիմի պաշտպան Վենսան Կոմպանիի վերականգնումը: Մասնագետը նշել է, որ բելգիացի ֆուտբոլիստն անհամեմատ լավ է զգում իրեն:
«Կոմպանին լավ անցկացրեց առաջին մարզումները` վնասվածքից վերականգնվելուց հետո: Վերջին երկու տարվա ընթացքում նրան անընդհատ տանջում են հաճախակի վնասվածքները: Դա շատ տհաճ էր թե ֆուտբոլիստի, թե ակումբի համար: Կարծում եմ` մենք բացահայտել ենք Կոմպանիի վնասվածքների պատճառը:
Վենսանն իրեն անհամեմատ լավ է զգում: Նրա օգնությունն անհրաժեշտ է մեզ»,- Mirror-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:











































