Wednesday, 17 06 2026
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից

Բացառիկ ճանաչողական ճանապարհորդություն դեպի Իրան. Հարութ Սասունյան

Հայաստանի Հանրապետության, Արցախի, Չեխիայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Սիրիայի և Միացյալ Նահանգների 16 այլ հայ լրագրողների հետ միասին, ես ևս հրավիրված էի մասնակցելու «Ալիք» հայկական օրաթերթի 85-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությանը: «Ալիքը» լույս է տեսնում Թեհրանում, 1931 թվականից:

Քանի որ սա իմ առաջին այցելությունն էր Իրան, ես անմիջապես հասկացա, որ այն խիստ տարբերվում է այն երկրից, որի մասին ես լսել ու կարդացել էի Միացյալ Նահանգներում: Իրանը հին քաղաքակրթություն ունեցող կարևոր երկիր է, որը հաճախ սխալ է ընկալվել օտարների կողմից:

Թեհրանը միլիոնավոր բնակչություն ունեցող խոշոր քաղաք է, որը փորձում է հաղթահարել խելահեղ երթևեկությունը: Իրավիճակն ավելի են բարդացնում տասնյակ հազարավոր մոտոցիկլիստները, որոնք մեծ արագությամբ սլանում են ավտոմեքենաների արանքներով բոլոր ուղղություններով, մինչ հետիոտները նետվում են խիտ երթևեկության շարքերի միջև՝ անմտորեն վտանգելով իրենց կյանքը: Ըստ էության, Իրան այցելության առավել վտանգավոր կողմը ոչ վարչակարգն է, ոչ էլ զինյալները, այլ փողոցի հասարակ հատումը…

Ես նաև բացահայտեցի, որ իրանցիներր և իրանահայերը շատ հյուրընկալ, բարի և քաղաքավարի մարդիկ են: Նրանք ամեն ինչ անում են բոլորովին անծանոթ մարդկանց օգնելու համար: Հայերը, որպես քրիստոնյա փոքրամասնություն, օգտվում են կրթության և պաշտամունքի լիակատար ազատություններից: Նրանք ունեն իրենց սեփական դպրոցները և եկեղեցիները ամբողջ երկրում: Հայ Առաքելական եկեղեցու թեմեր կան Թեհրանում, Սպահանում և Թավրիզում:

Հայ համայնքի շքեղ կենտրոններից մեկը «Արարատ» հայկական մշակութային միության կենտրոնն է, որը ներառում է մի քանի հեկտար մարզական շինություններ, այդ թվում՝ ֆուտբոլի մարզադաշտ, բասկետբոլի և թենիսի մարզադահլիճներ, լողավազաններ և մի մատուռ Թեհրանի ամենահեղինակավոր մասերից մեկում: Մեր այցը Իրան համընկավ Համահայկական 48-րդ ամենամյա խաղերի բացման արարողության հետ, որին մասնակցում էին Իրանի տարբեր հատվածերից, Հայաստանի Հանրապետությունից, Արցախից, Ջավախքից ու Վրաստանից ժամանած հայ սկաուտներ ու մարզիկներ: Հաջորդ օրը, Իրանում Ադրբեջանի դեսպանատունը պաշտոնական բողոք ներկայացրեց Իրանի կառավարությանը՝ Համահայկական խաղերում Արցախի մարզիկներին ընդգրկման մասին:

Իրանահայերը կենսական կամրջի դեր են խաղում իրենց զույգ հայրենիքների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև: Չնայած Ադրբեջանի բողոքներին և համառ ջանքերին՝ խոչընդոտելու Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին, Իրանի կառավարությունը հաստատակամորեն պահպանում է հավասարակշիռ հարաբերություններ երկու հարևան պետությունների հետ: Հայաստանի Հանրապետության, Իրանի կառավարության և հայ համայնքի միջև մեկ այլ կարևոր օղակ է Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, բարձրակարգ և փորձառու դիվանագետ Արտաշես Թումանյանը:

«Ալիք» թերթի ղեկավարությունը կազմել էր հագեցած ծրագիր ժամանած լրագրողների համար, ներառելով այցելություններ հայկական դպրոցներ, հայկական բուժարան, Գյուլիստանի պալատ, Թագավորական ոսկերչական թանգարան և Չարմահալ միության կենտրոն, որտեղ տեղի ունեցավ թոք-շոու հայ համայնքի համար: Լրագրողները նաև հանդիպում ունեցան Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի, Հայաստանի դեսպանության, Հայ մշակութային և մարզական միության, երկու խոշոր իրանական լրատվամիջոցների, արտգործնախարարության խոսնակի, մշակույթի նախարարի ու Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հետ: Այցելուներին ամենուրեք ընդունում էին մեծ ջերմությամբ և հարգանքով…

Լրագրողները նաև պատիվ ունեցան հանդիպել Իրանի Մեջլիսի (խորհրդարան) երկու հայ պատգամավորների հետ, որոնք առանցքային դեր են խաղում իշխանությունների և հայ համայնքի միջև:

Անցյալ շաբաթ երեկոյան լրագրողները ներկա գտնվեցին «Ալիք» թերթի 85-ամյակի պաշտոնական տոնակատարությանը, որտեղ հնարավորություն ունեցան ամբիոնից շնորհավորելու թերթին՝ մի քանի սերունդներ կրթելու և իրազեկելու գործում ունեցած եզակի ձեռքբերումների համար, որ նրանց հաջողվել է իրականացնել նվիրյալ խմբագիրների, լրագրողների, թերթի անձնակազմի, բարերարների և տեղի համայնքային կազմակերպությունների մեծ զոհողությունների շնորհիվ:

Այցելության գագաթնակետը՝ շրջագայությունն էր Սպահան և Թավրիզ պատմական քաղաքներով, ներառյալ հատուկ «ուխտագնացություն» Սուրբ Թադեոս (Թադե) և Սբ. Ստեփանոս վանքեր:

Ճանապարհորդության առավել հուզիչ պահը ուղևորությունն էր Արաքս գետի հունով Իրանի և Նախիջևանի միջև սահմանի երկայնքով, որը նախկինում Հայաստանի մասն էր, իսկ հիմա ինքնավար հանրապետություն է Ադրբեջանի կազմում: Լրագրողներից շատերի աչքերին արցունքներ հայտնվեցին, երբ նրանք սահմանի այն կողմում դիտում էին դատարկ դաշտը, ուր ժամանակին հնագույն գերեզմանոցն էր՝ հազարավոր հայկական խաչքարերով, որոնք Ադրբեջանի իշխանությունները դաժանորեն ոչնչացրել էին, դրանով իսկ իրականացրել մշակութային ցեղասպանություն և մարդկության դեմ ուղղված հանցագործություն…

Չնայած վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ իրանահայերի արտագաղթին այլ երկրներ, հիմնականում Գլենդել, Կալիֆորնիա՝ համայնքի զգալի մասը կառչած է մնում իր արմատներին, կրկնապատկելով իր ջանքերը, որպեսզի շարունակի իր դերակատարությունը որպես կարևոր կամուրջ Իրանի և Հայաստանի միջև…

 

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

160918a01a

160918a01b

160918a01c

160918a01d

160918a01da

160918a01db

160918a01dc

c18c8220e7d12659087c6ddc4ea03298_xl

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում